Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին իրավիճակն արեւելյան ճակատում սրվել է։ Ռուսական զորքերը ակտիվացրել են գրոհները եւ օգտագործում են տեխնիկա գրոհների համար, հայտնել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր Թելեգրամ-ալիքում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
Սիրսկին նշել է, որ ռուսական զորքերի հարձակողական գործողություններն ակտիվացել են Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացումից հետո։
«Թշնամին ակտիվորեն գրոհում է մեր դիրքերը Լիմանի, Բախմուտի ուղղություններով։ Պոկրովսկի ուղղությամբ փորձում է ճեղքել մեր պաշտպանությունը՝ օգտագործելով տասնյակ տանկեր եւ ՀՄՄ-ներ»,- տեղեկացրել է Սիրսկին։
Նրա խոսքով՝ չոր եղանակը նպաստում է զրահատեխնիկայի օգտագործմանը ճակատում։ Եղանակը տանկերի համար հասանելի է դարձրել բաց տեղամասերի մի մասը։
«Չնայած զգալի կորուստներին՝ հակառակորսը ավելացնում է ջանքերը զրահատեխնիկայի օգտագործմամբ, ինչի շնորհիվ պարբերաբար հասնում է մարտավարական հաջողության»,- ընդգծել է նա։
Սիրսկին մարտական գործողությունների գոտի է մեկնել, լսել հակառակորդի գործողությունների մասին եզրակացությունները։ Ընդունվել են որոշումներ ՌԷՊ եւ ՀՕՊ միջոցների ուժեղացման մասին։
Սիրսկին նշել է, որ նորից բարձրացել է հակառակորդի հանդեպ տեխնիկական գերազանցության հասնելու հարցը զենքի բարձր տեխնոլոգիական տեսակների հարցում։
«Երկրորդ լուրջ խնդիրը զինծառայողների պատրաստման որակի բարձրացումն է, որպեսզի նրանք կարողանան առավելագույնս օգտագործել մարտական տեխնիկայի եւ արեւմտյան սպառազինությունների բոլոր հնարավորությունները»,- նշել է նա։
Այս խնդիրների լուծումը դրվել է Ցամաքային զորքերի հրամանատարության վրա: