Իրանամետ «Հեզբոլլահը» սկսել է հրետակոծել իսրայելական օբյեկտները
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» իրանամետ խմբավորումը սկսել է իսրայելական թիրախների զանգվածային հրթիռակոծումը և տասնյակ հրթիռներ է արձակել երկրի ողջ տարածքում, գրում է The Times Of Israel-ը:
««Հեզբոլլահը» ստանձնել է հրթիռակոծության պատասխանատվությունը»,- գրում է հրատարակությունը։
Հարձակման հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը պնդում է, որ լիբանանյան տարածքից հայտնաբերվել է մոտ 40 արձակում։ Հրթիռների մի մասը որսացել են, մնացածներն ընկել են բաց տարածքներում։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի շարք թիրախների, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Նույն օրը Axios-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստվում է պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը, սակայն դա կանի համարժեք և սահմանափակ կերպով: