Գազօջախը գլխին գցելու հետևանքով, երկու ամյա երեխան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից գազօջախը գլխին գցելու հետևանքով «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ ծնողներն իրենց մոտ են տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Տ․ Ե․-ն է։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 2-ին ժամը 11։00-ի սահմաններում Տ.Ե․-ն իր հոր հետ միասին գտնվել է իրենց տան բակում, որտեղ ծնողի անուշադրության և անփութության հետևանքով, մոտեցել է բակում տեղադրված ամառային գազօջախին և բացել դուռը, որի ժամանակ գազօջախը տեղաշարժվել և ընկել է վերջինիս վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.