Գազայում ավիահարվածից զոհվել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից Իսմայիլ Հանիայի երեք որդիները
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազայի հատվածում երեկ սպանվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիները:
Al-Jazeera-ի փոխանցմամբ՝ Հանիայի երեք որդիները, ինչպես նաև երեք թոռները զոհվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շատի փախստականների ճամբարում՝ ավտոմեքենայի վրա գրոհի հետևանքով։
«Շնորհակալ եմ Ալլահին այն պատվի համար, որ նա ցույց տվեց ինձ՝ խլելով իմ երեք երեխաներին և մի քանի թոռներին»,- ասել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդը՝ հավելելով, որ Իսրայելի գործողությունների պատճառով նա ընդհանուր առմամբ կորցրել է ընտանիքի առնվազն 60 անդամի։
Հանիան ասել է, որ «իր որդիները մնացին պաղեստինցի ժողովրդի հետ մինչև վերջ և չլքեցին Գազայի հատվածը»։
Նա նաև նշել է, որ Իսրայելը ձգտում է կոտրել պաղեստինյան ժողովրդի դիմադրությունը՝ սպանելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդների երեխաներին, սակայն շարժման դիրքորոշումը բանակցություններում տեղի ունեցածի պատճառով չի փոխվի։
Առավել մանրամասն` այստեղ.