Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Գարների 15-ամյա դուստրը փոխել է անունն ու ինքն իրեն ներկայացրել «նրանք» դերանունով (լուսանկարներ)
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոլիվուդյան աստղեր Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Գարների 15-ամյա դուստրը՝ Սերաֆինա Ռոուզը Աֆլեքը, առաջին անգամ ներկայացել է նոր՝ Ֆին անունով՝ հանգնված տղայի պես, գրում է Daily Mail-ը:
Մորական պապիկի հոգեհանգստի արարողության ժամանակ սև կոստյումով, փողկապով և սպիտակ վերնաշապիկով դեռահասն Արևմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքի եկեղեցում ելույթի ժամանակ ինքն իրեն դիմել է «նրանք» (they) դերանունով:
Մինչ Աստվածաշնչից տողեր մեջբերելը դերասանների ժառանգորդուհին պաշտոնապես հայտարարել է, որ փոխել է անունը՝ նա այլևս Սերաֆինա Ռոուզը չէ։
«Բարև, իմ անունը Ֆին Աֆլեք է», - ներկայացել է աշակերտուհին: