ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ազատ արձակել 40 իսրայելցի պատանդի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվում է Գազայի հատվածում Իսրայելի հետ առաջարկվող զինադադարի համաձայնագրի շրջանակում ազատ արձակել 40 ողջ պատանդի: Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Իսրայելը պահանջում է, որ արմատականները վերադարձնեն 40 ողջ պատանդին՝ համաձայն Գազայի հատվածում զինադադար հաստատելու նոր առաջարկի, նշում է թերթը։ Սակայն ՀԱՄԱՍ-ն ասել է, որ այս պահնաջը բավարարելու համար պետք է ազատ արձակի իսրայելցի տղամարդ զինվորներին, քանի որ իր մոտ չունի 40 ողջ տարեց, կին և իգական սեռի զինվոր։ Միևնույն ժամանակ, արմատականները հրաժարվում են ազատ արձակել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին գերեվարված տղամարդ զինվորներին և պատրաստ են ազատ արձակել 40-ից պակաս պատանդի, հաղորդում է Kan հեռուստաընկերությունը՝ այս հարցը համարելով ամենամեծ խոչընդոտը Կահիրեում ընթացող բանակցություններում։
Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ բանակցողները հակամարտող կողմերին ներկայացրել են Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ, որը պետք է իրականացվի երեք փուլով։ Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի Գազայի հատվածում պահվող 40 իսրայելցի պատանդի՝ 900 պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում 100-ը ցմահ դատապարտված, ազատ արձակման դիմաց։ Հրադադարի հնարավոր համաձայնագրի այլ պարամետրերի թվում հեռուստաալիքի աղբյուրները նշել են տեղահանված խաղաղ բնակիչների վերադարձը անկլավի հյուսիսային հատված և մարդասիրական օգնությունով 500 բեռնատարի ամենօրյա անցումը: