ԱՊԱ-ն հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնական թռիչքներ։
Ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել սահմանված երթուղիներով՝ օդ բարձրանալով հայրենի օդանավակայաններից։
Կատարվել են ցերեկային և գիշերային ժամերին թռիչքի և վայրէջքի, օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքները։
Լրատվամիջոցի հաղորդմամբ, զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները, որոնք իրականացվել են թռիչքային անձնակազմի մարտական պատրաստության և գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, հաջողությամբ ավարտվել են։