Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «Թուրքիան որոշել է սահմանափակել որոշակի ապրանքների արտահանումն Իսրայել՝ սկսած 2024 թվականի ապրիլի 9-ից։ Նշվում է, որ որոշման պահանջներն անմիջապես կիրականացվեն նախարարության կողմից։ Այս մասին հայտնում է TRT-ն:
Առևտրի նախարարության՝ Իսրայել արտահանումը սահմանափակելու որոշումը վերաբերում է ապրանքների 54 խմբի՝ կցամասերից մինչև պողպատ, մարմարից մինչև կերամիկա և տարբեր քիմիական նյութեր։ Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը Գազայի հատվածում անհապաղ զինադադար չի հայտարարել և թույլ չի տվել բավարար և անխափան մարդասիրական օգնության մուտքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն մի շարք նոր միջոցներ էր հայտարարել Իսրայելի դեմ, քանի որ վերջինս հրաժարվել էր Թուրքիայից Գազայի համար մարդասիրական մատակարարումներ ընդունել։
Թուրքիան սահմանափակել է ապրանքների արտահանումն Իսրայել՝ պահանջելով հրադարար Գազայում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին