Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է ցողունակալման փուլում, որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է։
Արարատյան դաշտում դեղձենին ծաղկել է, դիտվել է խաղողի վազի հյութաշարժ: Նախալեռնային շրջաններում հնդավորների բողբոջները բացվել են։