Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման առավել հաճախ հանդիպող տեսակներից են աշխատանքային և սեռական շահագործումները
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման առավել հաճախ հանդիպող տեսակներից են աշխատանքային և սեռական շահագործումները։ Ոստիկանությունից հայտնում են, որ ընդ որում, արձանագրվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թրաֆիքինգի դեպքեր, երբ շահագործումը կատարվում է այլ երկրներում։
Միայն նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որոնցից 23-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 4-ը՝ սեռական շահագործմանը։ Դեպքերից 2-ը եղել է արտաքին շահագործման։ Իսկ 2024 թ. առաջին երեք ամիսների ընթացքում նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 5-ը` աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման։ Երկու դեպքում շահագործվել են անչափահասներ։
«Հանցագործությունը լատենտային է, ընդ որում՝ խոսքը վերաբերում է բնական լատենտայնությանը, երբ զոհերը ամաչելով իրենց կարգավիճակից, վախենալով սպառնալիքներից կամ մինչ այդ ինչ-որ օրինազանցություն գործած լինելու պատճառով չեն դիմում իրավապահներին։ Միաժամանակ, քրեական օրենսդրությամբ ամրագրված է, որ տուժած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցանքների համար, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ հանցանքները կատարել է հարկադրանքի ներքո:
Մի քանի պարզ խորհուրդ` թրաֆիքինգի զոհ չդառնալու համար. օրինակ` խուսափեք գայթակղիչ առաջարկներից, եթե խոստանում են արտասահմանում բարձր վարձատրվող աշխատանք կամ անվճար ուսում կամ հավատացնում են, թե շատ արագ խոշոր գումար կվաստակեք։ Մի՛ վստահեք և ձեր փաստաթղթերը մի՛ տվեք այլ անձանց։ Եվ հիշեք՝ իրավապահ համակարգը ձեր կողքին է, իսկ ուժեղ է նա, ում կողմում օրենքն ու օրինականությունն են:
Ցանկացած կասկածելի իրավիճակում, երբ կարող է սահմանափակվել ձեր ազատությունը կամ կիրառվում է բռնություն, անգամ բռնության սպառնալիք, ապա անմիջապես զանգահարեք ՆԳՆ ոստիկանության թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի թեժ գծին՝ 080 05-05-50»,- նշում են ոստիկանությունից։