Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության և Բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները
ОбществоԱպրիլի 3-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության և Բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները: Պատգամավորներն այցելեցին ընկերության բացահանք և հարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացան արտադրական գործընթացին:
ԶՊՄԿ ղեկավարության հետ քննարկվեցին ընկերության դերը երկրի տնտեսության մեջ և տարածաշրջանում, անդրադարձան նաև բնապահպանական կառավարման և այլ ոլորտային հարցերի: