Որպես բարեկամական երկիր ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1%-ով, 12%-ը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ այն ոչ բարեկամ երկիր է։
Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցհարցման տվյալները։
Հարցվածները պատասխանել էին «Ո՞ր երկիրն եք համարում բարեկամ» հարցին։
Ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Հնդկաստանը՝ 68.5 տոկոսով, այնուհետև Իրանը՝ 57.8%-ով։
41 տոկոսը պատասխանել է ԱՄՆ, 38 տոկոսը՝ Չինաստան, 34 տոկոսը՝ Վրաստան, 32 տոկոս՝ Գերմանիա, 29.7 տոկոսը՝ Ռուսաստան։
Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի մասով՝ 93 և 98 տոկոսն ասել է, որ ոչ բարեկամ երկրներ են։
Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը։ Հարցրել են քաղբանտարկյալների, Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Հարցումներին մասնակցել է 1,101 մարդ