Էկվադորյան Ամազոնը անցնում է արևային էներգիայի. փոխակերպում է Աչուա համայնքը
ЭкономикаԷկվադորյան Ամազոնի 100 բնակչությամբ հեռավոր գյուղը զգալի վերափոխման է ենթարկվել, և որի օրինակը կարող է ձևավորել ողջ տարածաշրջանի ապագան, գրում է mymsk.online-ը: Աչուա համայնքը, որն ավելի քան 40 տարի դեմ էր հանդես գալիս նավթի արդյունահանմանը, որը ոչնչացնում է իրենց հայրենիքը, այժմ անցնում է արևային էներգիայի: Այդ քայլն ուղղված է ինքնաբավության հասնելուն և
էկոլոգիական հավասարակշռության հաստատմանը, և դա չնայած նավթի մեծ պաշարների մոտիկությանը։
Փոխակերպումը սկսվեց արևային նավակների ներդրմամբ, որոնք տրամադրվել էին ոչ առևտրային Kara Solar կազմակերպության կողմից որպես ավանդական բենզինով աշխատող նավակների այլընտրանք: Այդ բնությունը չաղտոտող նավակներն արդեն սպասարկում են 12 Աչուա համայնքներ նպաստելով նրանց կայուն զարգացմանը:
Կրթական առումով էլ Կապավիի Լաս Թունաս դպրոցում, նաև Kara Solar-ի ջանքերի շնորհիվ, տեղադրվել են արևային վահանակներին, որոնք ապահովել են Wi-Fi և նոր կրթական հնարավորություններ երեխաների համար, որոնք նախկինում սահմանափակված էին ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությամբ:
Արևային էներգիան խթանել է նաև էկոտուրիզմի զարգացումը։ Kapawi Ecolodge-ը՝
արևային մարտկոցներով լուսավորված էկո-հյուրանոցը, գրավում է զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Ամազոնի գեղեցկությունը նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության իրենց հետքը:
Աչուա համայնքը նաև ստացել է արևային էներգիայով աշխատող ռադիո՝ կարևոր վթարային կապի համար։
Էկվադորյան Ամազոնում արևային էներգիայի այս անցումը ցույց է տալիս Աչուա համայնքի հանձնառությունը շրջակա միջավայրը պաշտպանելու և կայուն ապագայի ապահովման ձգտելուն՝ չնայած նավթային հանքավայրերի մոտ տարածաշրջանի դիրքի հետ կապված մարտահրավերներին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]