Այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ այս պահի դրությամբ գյուղում հանգիստ վիճակ է, լարվածություն չկա, այլ մանրամասների համար առաջարկեց դիմել ՊՆ:
Կութ համայնքի նախկին ղեկավար Կիմա Չիտչյանը եւս ասաց, որ գյուղում այս պահին հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված:
Քրիստինա Մուշեղյան
Առավել մանրամասն` այստեղ.