Արշակ Կարապետյանը դիմում է բոլոր հայրենասերին միանալ ապրիլի 5-ին կայանալիք հիմնադիր համագումարին
Видео«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ապրիլի 5-ին ժամը 18-ին «Մարիոթ» հյուրանոցում կայանալիք համանուն կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ, տեսաուղերձով դիմում է մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց՝ ում համար կարևոր է մեր երկրի ապագան, մեր գալիք սերունդների անվտանգությունն ու բարեկեցությունը, ակտիվ դերակատարում ունենալ մեր երկրի համար կարևորագույն այս գործընթացին: