Վերջին 10 տարում կեսարյան հատումների թիվը Հայաստանում կրկնապատկվել է` հասնելով 37,7 տոկոսի, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ կեսարյան հատումը ամենաշատ արյան կորստով վիրահատություններից մեկն է:
Աշխարհում այս վիրահատության միայն 10 տոկոսն է արվում ծննդկանի կամ երեխայի կյանքը փրկելու համար, մնացած բոլոր դեպքերում կարելի էր խուսափել վիրահատությունից:
Կեսարյան հատումների թիվը կրճատելու համար առողջապահության նախարարությունը մեկնարկել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիր։