Նյու Յորքի մետրոյում կփորձարկվի արհեստական բանականությամբ զենքի դետեկտոր
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նյու Յորքը շուտով կսկսի փորձարկել արհեստական բանականությամբ օժտված տեխնոլոգիա՝ մետրոյում զենք հայտնաբերելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Էրիկ Ադամսի հայտարարությունը:
Ադամսի հայտարարությունը հնչել է Բրուքլինի մետրոյի կայարանում տեղի ունեցած բախումից մեկ շաբաթ անց, որի ընթացքում տղամարդը գնդակահարվել է սեփական ատրճանակից այն բանից հետո, երբ այն ուղղել է մեկ այլ ուղևորի վրա:
Ադամսը նշել է, որ քաղաքը համագործակցում է Evolv-ի՝ Մասաչուսեթսում տեղակայված զենքերի հայտնաբերման ընկերության հետ, որի դետեկտորներն օգտագործվում են դպրոցներում և երկրի այլ վայրերում:
Ադամսը չի ասել, թե որտեղ են տեղադրվելու սկաներները և որքանով են դրանք օգտագործվելու: