Լույս մարտի 29-ը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին զանգվածային համակցված հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Հարձակման հետևանքով տուժել են կենտրոնական և արևմտյան շրջանների ջերմային և հիդրոէլեկտրակայանները։
Դնեպրոպետրովսկի, Խարկովի մարզերում վթարային անջատումներ են։ Չերկասիի մարզում հարված է հասցվել էներգետիկ օբյեկտին:
Ուկրաինայի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 84 օդային թիրախ։ Այս մասին մարտի 29-ին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։ Նրա խոսքով՝ մարտի 29-ի գիշերը ռուսները հզոր հրթիռային և օդային հարված են հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ հատվածի օբյեկտներին՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։
Ընդհանուր առմամբ կիրառվել է 99 օդային հարձակման զենք՝ «Շահեդ-136/131» տիպի 60 հարվածային անօդաչու թռչող սարք, 3 Х-47Մ2 «Կինժալ» աերոբալիստիկ հրթիռ, 2 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, 9 X-59 կառավարվող հրթիռ, 4 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ, 21 Х-101/Х-555 թևավոր հրթիռ:
Ուկրաինական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 84 օդային թիրախ՝ «Շահեդ-136/131» տիպի 58 հարձակողական անօդաչու թռչող սարք, 17 Х-101/Х-555 թևավոր հրթիռ, 5 X-59 կառավարվող ինքնաթիռի հրթիռ, 4 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ:
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին