Crocus City Hall-ում տեղի ունեցածի հետևանքով զոհվածների թիվն աճել է
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն աճել է՝ հասնելով 140-ի, հայտնում է kommersant.ru-ն:
Վիրավորներից մեկը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է. Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Եվս չորս տուժածի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 19 հոգու վիճակը ծանր է։ 23 տուժածի պատրաստվում են դուրս գրման, 80 մարդ, այդ թվում՝ վեց երեխա շարունակում է բուժվել հիվանդանոցներում։
Մարտի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ավարտել են Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո փլատակների մաքրումը։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունից տուժել է 360 մարդ։