Ղրղզստանի քաղաքացին սպանդ է իրականացրել Մոսկվայի արեւելքում, կան զոհեր
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայտնի է դարձել MK-ին, դեպքը տեղի է ունեցել Բոլշայա Չերկիզովսկայա փողոցում։ 25-ամյա ասիացի տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա կնոջը,բացի այդ, նա դանակով վիրավորել է մորն ու կնոջ ընկերոջը։ Դրանից հետո տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել։ Նրան բերման են ենթարկել և տեղափոխել հիվանդանոց։
Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական տնօրինության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի խոսքով՝ բժիշկների թույլտվությունից հետո նրան կտեղափոխեն մայրաքաղաքի Քննչական կոմիտեի բաժին, որտեղ քննիչները կսկսեն նրան հարցաքննել։ Բացի այդ, քրեական հետաքննության շրջանակներում կասկածյալը կստուգվի գործող միգրացիոն օրենսդրությանը համապատասխանելու համար:
Առավել մանրամասն` այստեղ.