Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կլաարին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որն ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել էր Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների համար։
«Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել «նախապաշարմունքներից» և միայն չարիք է տեսնում «ադրբեջանական գյուղերի» վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Միևնույն ժամանակ նա բոլորովին անտեսում է հայաստանյան լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու «ապօրինի օկուպացիայի» շարունակման համար։ Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»,- գրել է Հաջիզադեն։