Crocus City Hall-ում կատարվածից հետո Արևմուտքի հետ շփումներ չեն եղել. Կրեմլ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Արևմուտքի հետ շփումներ չեն եղել։
«Այժմ ոչ մի շփում չկա արևմտականների հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «նախորդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել»։
Նա նշել է, որ պետության ղեկավարը զրուցել է տարբեր երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքիայի ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։ Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։