Բացառիկ. ովքե՞ր են Նոր Նորքի ոստիկանության բաժին ներխուժած անձիք
ОбществоԱյսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
1or.am-ի բացառիկ տեղեկություններով` բուժհաստատություն տեղափոխված անձիք են 52֊ամյա Վարդգես Գ.֊ն և 60֊ամյա Արթուր Մ.֊ն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: