Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մարտի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը «պոլիտրավմա և կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» և «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2 երեխա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և անչափահասների բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 17-ամյա Ալեքսանդր Բ.-ն և 16-ամյա Վ. Հ.-ն։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխել Բաշինջաղյան փողոցից՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտից։
Արդեն դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում «առողջությանը վնաս պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.
Ավելին՝ սկզբնաղբյուրում։