Օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով
ОбществоՀայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում աստիճանաբար ուրույն տեղ են գրավում Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ օդային չվերթները: «Սյունիք» օդանավակայանում առայժմ վայրէջք է կատարում միայն երկրի սրտից ժամանող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթներ բացվել նաև այլ երկրներ:
Օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2023 թվականին հիմնադրամն այդ նպատակի համար տրամադրել է ավելի քան 150 միլիոն դրամ։