Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունները
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն կոչ է արել Փարիզին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին». այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ուղղված Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։
Հաջիզադեն «անընդունելի է» անվանել մարտի 20-ին Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընդունելության ժամանակ Աթալի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։
Հաջիզադեի խոսքով՝ Աթալն իր հայտարարություններով «միակողմանի պաշտպանում է Հայաստանը»:
«Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության) «սեփական ինքնիշխան տարածքում» (չակերտները՝ Tert.am, օկուպացված Արցախի Հանրապետություն) և մեր երկրին մեղադրել հայկական տարածքների օկուպացման համար, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի գործողությունները «չեն հակասում» (չակերտները՝ Tert.am) միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում ընդունված բանաձևերին», - ասել է խոսնակը։
Հաջիզադեն հավելել է, որ Ֆրանսիան շարունակում է լռել «Հայաստանի կողմից ադրբեջանական 8 գյուղերի շարունակվող օկուպացման դեմ» (չակերտները՝ Tert.am)։