Ինչո՞ւ է ժամանակավոր դադար վերցրել Արթուր Վանեցյանը. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Որպես պատճառ նշվում է այն, որ Վանեցյանը դժվարանում է մարդիկ գտնել՝ կուսակցությունում ներգրավելու համար...
«Փաստ» թերթը, սակայն, տեղեկացավ, որ այս պահի պասիվության պատճառը բոլորովին այլ է:
«Սկզբից կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, այնուհետ՝ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ կորոնավիրուսով հիվանդանալը, այժմ էլ՝ լարված իրավիճակը սահմանին ստիպում են առավել պասիվ քայլերի գնալ և ժամանակավոր դադարներ վերցնել... Ֆորսմաժորային իրավիճակից հետո դուք կտեսնեք, թե իրականում որքան մեծ է կուսակցությանն անդամագրվել ցանկացողների թիվը»,- փոխանցեց մեր զրուցակիցը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում