Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված Մալիշկա գյուղի բնակչուհին հայտնել էր, որ իր առանձնատնից գողություն են կատարել:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բաց դռնից մուտք են գործել տուն և ննջասենյակից գողացել 400 000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մալիշկա գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: