Չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Մակրոնը կրկին «չի բացառել» ֆրանսիացի զինվnրականներին Ուկրաինա ուղարկելը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել TF1 և France 2 հեռուստաալիքներին, որում ֆրանսիացիներին բացատրել է արևմտյան երկրներից Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու հավանականության մասին իր վերջին հայտարարությունները։
«Մենք նպատակ ունենք՝ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե ամեն ինչ վատանա, դրա պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա», - ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ծավալվում է պատերազմ, որը գոյաբանական նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար։
«Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում։ Բայց պետք է հստակ ասենք՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի: Ֆրանսիացիների կյանքը կփոխվի, Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի», - հավելել է Մակրոնը:
Նա կրկնել է իր այն ձևակերպումը, որ «չի բացառում» ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելը, սակայն նշել է, որ այս պահին այդ մասին խոսք չկա, և ամեն դեպքում նրանք չեն մասնակցի ոչ մի հարձակողական գործողության։