ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել է Web3 հայեցակարգը
ОбществоՕրերս Պարոնյան 16/2 հասցեում տրվել է Fastex-ի կողմից կազմակերպվող Web3 ոլորտի հանդիպումների շարքի մեկնարկը: Հայաստանի բլոկչեյն դեսպանություն հանդիսացող ftNFT ֆիջիթալ տարածքում թեմայի շուրջ ելույթով են հանդես եկել էկոհամակարգի մի շարք ներկայացուցիչներ:
Բահամուտ (Bahamut) բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը ներկաներին պատմել է Web1-ի, Web2-ի, Web3-ի և դրանց առանձնահատկությունների մասին, անդրադարձ է կատարել Բահամուտ բլոկչեյնի համաձայնության մեխանիզմին (PoSA) և ներկայացրել ոլորտի զարգացման միտումները:
Համագործակցությունների ղեկավար Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի հնարավորությունների մասին: Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կենտրոնացված փոխանակման հարթակի (CEX) ռազմավարությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև հնարավոր ռիսկերն ու խարդախությունները: Ելույթին հաջորդել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը՝ հարցուպատասխանի ձևաչափով:
FastexVerse-ի ղեկավար Վահե Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է մետատիրույթի տեխնոլոգիաների ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին: Ի պատասխան հարցին, թե ինչ արժեք կարող են ստեղծել վիրտուալ տիրույթներն ապագայում, Վահե Խաչատրյանը նշել է. «Անկասկած, վիրտուալ տեխնոլոգիաների կիրառումը կտրուկ աճ է արձանագրելու մոտ ապագայում։ Մեր նպատակն է հասարակության լայն շերտերի համար բացահայտել մետատիրույթի նորագույն և արդեն այսօր հասանելի հնարավորությունները ու պատրաստ լինել տեխնոլոգիական այս նոր շարժմանը»:
Հանդիպման շրջանակում ծավալված քննարկման արդյունքում խոսնակները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջիններս ձեռք են բերել խորքային գիտելիք Web3-ի մասին և հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու ոլորտի փորձագետների և ջատագովների հետ: Յուրաքանչյուր մասնակից նաև արժանացել է նվերի՝ 10FTN-ի տեսքով:
Web3 հայեցակարգին և դրա հնարավորություններին նվիրված հանդիպումների շարքը շարունակական է լինելու։