Արթուր Վանեցյանը կոչ է արել համախմբվել հայոց բանակի շուրջ
ПолитикаԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրահրած հերթական սարդրիչ գործողություններին, իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել հակառակորդի գնդակից մահացու վիրավորում ստացած մայոր Համբարձումյանի, կապիտան Էլբակյանի, կրտսեր սերժանտ Գաբրիելյանի, կրտսեր սերժանտ Մաթևոսյանի ընտանիքներին և հարազատներին:
Լինելով պետականամետ գործիչ, նա նաև կոչ է արել համախմբմվել հայկական զինված ուժերի շուրջ, այն համարելով բոլորի պարտքը: Վանեցյանի կողմից նման կոչերը ևս մեկ անգամ վկայում են, որ նախկին ԱԱԾ պետի համար ամենակարևորը Հայստանի անվտանգությունն է և բոլորի պարտքը պետք է լինի առաջին հերթին հզոր Հայաստան կերտելը ու դժվար պահին մեկ բռունցք դառնալը, ոչ թե օգտվելով պահի անհրաժեշտությունից թիկունքից հարվածներ հասցնելը, որը ոչ միայն ջուր կլցնի հակառակորդի ջրաղացին, այլև կարող է սասանել երկրի անվտանգությունը: