Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղում կամ ավելի ճիշտ մեր բաժին խրամատում. Վլադիմիր Մարտիրոսյան
Политика«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղում կամ ավելի ճիշտ մեր բաժին խրամատում:
Արտակարգ և հատկապես պատերազմական իրավիճակներում կառավարման և արդյունավետության տեսանկյունից թերևս ամենակարևոր հանգամանքը նրանում է, որ գործեն իրենց գործի պրոֆեսիոնալները: Հատկապես այսօր գերկարևոր խնդիր է ռազմական և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավար առաջամարտիկների օպերատիվ և ապաքաղաքական ճկունությունը, որոշումների ընդունման ժամանակահատվածում: Այլևս ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանի ռազմական լարվածությունը ունի բազմաշերտ բնույթ և նույնքան բազմաշերտ դիվանագիտական և ռազմական զարգացումների պոտենցիալ:
Բախման և հնարավոր պատերազմի ընդլայնման և ֆրոնտերի փոփոխման և ընդլայնման ռիսկերը ևս պետք է մարտավարական առումով հաշվարկելի լինեն:
Հենց այստեղ է էական , որ գործողությունների ռազմա-տակտիկական և դիվանագիտա-քաղաքական վերլուծությունները, և դրանց կիրառումը իրականցվի բացառապես գերատեսչական նվիրյալ պրոֆեսիոնալների կողմից այլ ոչ թե քաղաքական իշխանական իսթեբլիշմենթի կողմից:
P.R. Ես նույնիսկ համաձայն եմ, որ բոլոր հաջողությունների դափնիները քաղաքական էլիտան կախի իր վզից, սակայն թախանձագին խնդրում եմ հիմա առհասարակ չխոսել , չխառնվել և ամենակարևորը բթամիտ և անմեղսունակ կերպով չխառնվել գործընթացին: Խաղադրույքները շատ բարձր են , իսկ խաղը բազմաշերտ և բարդ շարունակության միտումներ ունի, որտեղ բացառապես պետք է գործել պետության անվտանգային շահի գերակայության ընկալմամբ և համապատասխան գործելաոճով, ոչ թե հախուռն և անմեղսունակ պրիմիտիվ հեղափոխախառը դեմագոգիայով և անորակ քաղաքականացված ոճով: