Վերջին շրջանում ինքնամփոփ էր դարձել ու շատ տարօրինակ պահվածք ուներ. նոր մանրամասներ՝ Բյուրեղավանում տղամարդու կախվելու դեպքից
Общество1or.am-ը գրել է.
Երեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բյուրեղավան քաղաքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։
Բյուրեղավանի համայնքապետարանից 1or.am-ին հայտնեցին, որ քաղաքացու՝ նման քայլի դիմելու պատճառը դեռևս հայտնի չէ.
«Ինքը շատ խելոք, համեստ, հարգված մարդ էր համայնքում, բոլորն իրեն շատ լավ ճանաչում են, հարգանքով են խոսում իր մասին: Ամուսնացած էր, շատ լավ ընտանիք ուներ: Ոչ մի խնդիր չուներ, անգամ սոցիալական:
Շատ աշխատասեր մարդ էր, բայց վերջին շրջանում, որոշ աղբյուրներից լսել ենք, որ ինքնամփոփ էր դարձել ու շատ տարօրինակ պահվածք ուներ, բայց կոնկրետ պատճառ չեն ասում: Ինչ-որ վերացական խոսակցություններ կան ֆինանսի հետ կապված, բայց, էլի եմ նշում, իրենք նույնիսկ սոցիալական խնդիրներ չեն ունեցել»-, եզրափակեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը