Թրամփն ու Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզներում. նրանք կառաջադրվեն նախագահի պաշտոնում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և գործող նախագահ Ջո Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզներում, հայտնում է BBC-ն։
Նրանք առաջիկայում իրենց կուսակցությունների կողմից պաշտոնապես կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Աղբյուրը նկատում է, որ որպես նախագահի թեկնածու Բայդենի առաջադրումը Դեմոկրատական կուսակցությունից ձևական բնույթ էր կրում, քանի որ երկրի գործող ղեկավարը, երբ որոշում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, որպես կանոն, լուրջ մրցակցություն չի ունենում իր կուսակցությունում։
Մինչդեռ Հանրապետական կուսակցությունում առաջադրման համար պայքարը բավականին լուրջ էր, թեև Թրամփը քարոզարշավի հենց սկզբից ուներ հսկայական առավելություն: Նրա ամենալուրջ մրցակիցը ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին էր, որը փրայմերիզներում պարտվել էր։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։