Պուտինն ասել է՝ որն է Ֆրանսիայի հակառուսական հայտարարությունների պատճառը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սուր արձագանքը Մոսկվայի հասցեին կարող է կապված լինել Աֆրիկայում գործողությունների հետ, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Կիսելյովը Պուտինին հարցրել է, թե պաշտոնական Փարիզի հակառուսական հայտարարությունները կարո՞ղ են վրեժ լինել այն բանի համար, որ Ռուսաստանը աֆրիկյան մայրցամաքում Ֆրանսիայի «պոչին է ոտք դրել»։
«Այո, կարծում եմ, որ ինչ-որ դժգոհություն կա, բայց երբ ես և նա (Մակրոնը- խմբ.) ուղիղ կապ էինք պահպանում, մենք բավականին բաց խոսում էինք այդ թեմայով»,- ասել է պետության ղեկավարը։
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը չի միջամտել Աֆրիկայում և Ֆրանսիային դուրս չի մղել այնտեղից, և որ աֆրիկյան առաջնորդներն իրենք են ցանկանում աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ։