Սեփական տանը հայտնաբերվել է Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամի դին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին հանկարծամահ է եղել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ 50-ամյա Թաթուլ Դումանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 09:35-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի գյուղի տներից մեկը, որտեղ արձանագրել են Թ. Դումանյանի մահը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի գլխավորությամբ։
Տեղում հարազատները հայտնել են, որ նա հանկարծամահ է եղել, իսկ դեմքին առկա վնասվածքները հետվիրահատական են եղել։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Առավել մանրամասն` այստեղ.