Շվեյցարիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրան բողոքի նոտա և զգուշացում է տրվել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգը կանչվել է ՌԴ ԱԳՆ։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ դիվանագետին բողոքի նոտա է հայտարարվել՝ կապված իր երկրի խորհրդարանի որոշման հետ՝ նախաձեռնելու ռուսական պետական ակտիվների բռնագրավման իրավական հիմքերի մշակումը։
Նշվել է, որ Բեռնի կողմից նման ծրագրերի գործնական իրականացման դեպքում ռուսական կողմից պատասխան քայլերն անխուսափելի կլինեն։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսական ակտիվների առգրավումը պետական մակարդակով այլ բան չի համարվի, քան գողություն։
Շվեյցարացի սենատորները մարտի 7-ին կողմ են քվեարկել երկրի կառավարության նախագծին՝ օգտագործելու Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցները Ուկրաինայի վերականգնման համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է արտահայտվել ռուսական սառեցված ակտիվների առգրավմանը։ Նրա կարծիքով, նման քննարկումների սկիզբը կարող է թուլացնել Եվրոպան, որտեղ գտնվում են այդ ակտիվները։ Իր հերթին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու հնարավորությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնման, այլև երկրի բանակին աջակցելու համար։