Տրանսպորտը թանկացնում են. ի՞նչ սպասել, եթե ավագանին այսօրվա նիստում հաստատի նախագիծը
Общество1or.am-ը գրում է.
Այսօր ավագանու նիստում քննարկվելու և արդեն վերջնական հաստատվելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:
Նիստից առաջ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ: Քաղաքացիները տրանսպորտի թանկացման դեմ ակցիա են անում։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: Մեկ ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթեւեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթեւեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղեւորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:
Առավել մանրամասն` այստեղ.