Երեխան ջրծաղկի դեմ պատվաստված չի եղել. նոր մանրամասներ՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
ОбществоԱյսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու, 2015թ. ծնված Հ. Տ-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք երեխան ջրծաղկի դեմ պատվաստվա՞ծ էր, թե՞ ոչ
«Այն բավականին թանկարժեք պատվաստանյութ է, շատ հազվադեպ մարդիկ կարող են վճարովի անել: Իսկ համատարած պատվաստումներ դեռևս չենք անում մեր երկրում: Այս տարի պատրաստվում ենք ձեռք բերել պատվաստանյութը: Այս պահին գնումների պրոցեսի մեջ ենք, Հայաստանը շուտով կունենա այն»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց խոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ երեխայի մոտ ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի» և որ մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Աննա Սարգսյան
Առավել մանրամասն` այստեղ.