Պորտուգալիայում արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքում ոչ մի կուսակցություն չկարողացավ մեծամասնություն կազմել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալիայում արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքում կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել մեծամասնություն կազմել, տեղեկացնում է BBC--ն:
Նշվում է, որ ընտրողների կողմից ամենաշատ աջակցությունը ստացել է աջ կենտրոնամետ «Դեմոկրատական դաշինքը», սակայն այն չունի բավարար ձայներ՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Անակնկալ էր նախկին մարզական մեկնաբան Անդրե Վենտուրայի ծայրահեղ աջ «Չեգա» («Բավական է») կուսակցության աջակցության կտրուկ աճը։
Աջ կենտրոնամետները՝ Լուիս Մոնտենեգրուի գլխավորությամբ, ութ տարի շարունակ ընդդիմադիր են եղել իշխող Սոցիալիստական կուսակցությանը։ Այժմ նրանք ստացել են ամենաշատ ձայները, իսկ սոցիալիստները, մի փոքր հետ մնալով, զբաղեցրել են երկրորդ տեղը։ Միևնույն ժամանակ, ծայրահեղ աջ «Չեգա» կուսակցությունը կարողացել է քառապատկել իր պատգամավորների թիվը խորհրդարանում՝ 230-ից ստանալով 48 տեղ:
Ըստ BBC-ի՝ տեսականորեն աջերը կարող են ստեղծել կոալիցիոն կառավարություն, սակայն Մոնտենեգրուն մերժել է Վենտուրայի կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը՝ մեղադրելով նրան ռասիզմի համար։