Առուշանյանի «Առանցքային» ճոխությունները. 157 միլիոն` համարանիշերին
ОбществоՀամացանցում լուրեր են տարածվել, որ «Գոլդ» համարանիշերի աճուրդում 156 մլն դրամով յոթ համարանիշերը, այդ թվում՝ ամենացանկալի «000 OO 00» համարանիշը, ձեռք են բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից, որը պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին:
Ըստ ՀՀ ընտրողների պետական ռեգիստրի՝ Գագիկ Առուշանյանը բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում և գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը. Գագիկ Առուշանյանը համայնքի ղեկավարի հայրն է։
1or.am-ը կապ հաստատեց Առուշ Առուշանյանի հետ՝ ճշտելու տարածված լուրերի իսկությունը.
«Չեմ հերքում, ինչու՞ պետք է հերքեմ: Այո, իմ հորը պատկանող «Առանցք» ընկերությունն է ձեռք բերել համարանիշը, որևէ խնդիր կա՞»:
Հարցին՝ արդյոք յոթ համարանիշերն իրականում 156 մլն դրամով են ձեռք բերվել, Առուշանյանը պատասխանեց.
«Չգիտեմ՝ քանի միլիոնով են ձեռք բերել, բայց իրենք են ձեռք բերել»:
Աննա Սարգսյան