Սպանվել է ադրբեջանական ԶՈՒ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը
ОбществоԱյսօր ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց նա հեռացրել էր գրառումը:
Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գեներալի սպանվելու փաստը հաստատվել է:
Նշենք, որ գեներալ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զոհերի թիվն այսպիսով, պաշտոնական տվյալներով, 6 է կազմում: Նրանցից մեկը, ինչպես երեկ հայտնել ենք, ԶՈՒ ավագ լեյտնենանտ է:
Հայկական կողմը զոհեր չունի, կա 5 վիրավոր, 2-ը՝ ոստիկանության ծառայողներ, 3-ը՝ պայմանագրային զինծառայողներ: