Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 8-ին, ժամը 14:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (6 քմ)՝ գույքով։
Փրկարարներն օպերատիվորեն կանխել են հրդեհի հետագա տարածումը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից տարհանել երեք ամսական երեխայի։