ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ՝ Նավալնիի մահվան պատճառով. Bloomberg
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Սահմանափակումները կարող են տարածվել ԻԿ-3-ի (Ռուսաստանի ամենահյուսիսային կալանավայրերից է, որտեղ մահացել է Նավալինին-Խմբ.)
մի շարք պաշտոնյաների, դատավորների և աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը։
Ընդհանուր առմամբ, ապագա պատժամիջոցների ցանկում կարող են ներառվել 35 ֆիզիկական և երկու իրավաբանական անձ։ Պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև ԻԿ-6 կալանավայրի աշխատակիցների նկատմամբ, որտեղ Նավալնին պատիժը կրում էր մինչև ԻԿ-3 տեղափոխվելը:
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի ԻԿ-3 «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու գործը։