Բուլղարիան հրաժարվել է օգնել Ռուսաստանին՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բուլղարիան հրաժարվել է Ռուսաստանին իրավական օգնություն ցույց տալ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի հետ կապված, պատճառաբանելով, որ դա «կարող է վնասել Բուլղարիայի ինքնիշխանությանը»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«2022 թվականի մարտին Բուլղարիայի արդարադատության և ներքին գործերի խորհրդի նիստում արտահայտել էին հետևյալ ընդհանուր կարծիքը, ըստ որի՝ «Ռուսաստանի գործողությունները միջազգային իրավունքի և միջազգային պայմանագրերի այնպիսի լուրջ խախտումներ են, ինչն էլ արդարացնում է շատ պետությունների ընտրությունը՝ չքննարկել քրեաիրավական հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Բելառուսի հարցումները՝ վերապահելով դրանք լուծելու իրենց իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում», - ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ասել էր, որ Քննչական կոմիտեն պարզել է 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչության բոլոր հանգամանքները։ Քրեական գործի նախաքննությունը ավարտական փուլում է, մեղադրյալներն ու նրանց պաշտպանները ծանոթանում են նյութերին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթեցվել, ինչի հետևանքով մոտակայքում գտնվող բեռնատար գնացքի բաքերը բռնկվել էին։ Չորս մարդ զոհվել էր, փլուզվել էր կամրջի՝ թերակղզի տանող ավտոմոբիլային ճանապարհի երկու հատված։