Վթար՝ Լոռիում․ Kia Sorento-ն գլխիվայր հայտնվել է բնակչի տան տարածքում, վիրավորներ կան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Մարինե Վ․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով Լոռի Բերդ-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել բնակչի տան հողամասում։ Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Մարինե Վ․-ն և ուղևոր 14-ամյա Է․ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Առավել մանրամասն` այստեղ.