Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրшվորներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցելՍսյունքիի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել ձորում՝ կողաշրջված վիճակում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվերեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի և մոտակա հենակետից ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն ու Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննիսյանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որոնցից մեկը եղել է վարորդը և նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել:
Փրկարարներն էլ այս պահին տեղում իրականացնում են ուժեղացված հերթապահություն՝ մինչև ցիտեռնի դատարկվելը:
Առավել մանրամասն` այստեղ.