Վթար՝ Երևանում. Toyota Camry-ն «Արքայաձոր» ռեստորանի մոտ բախվել է երկաթե սյանը, վիրավոր կա
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Վահան Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով բախվել արտաքին լուսավորության երկաթե սյանը: Գրել է «Շամշյանը»։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ-ի հաշվեկշռում:
Առավել մանրամասն` այստեղ.