Շոլցն ասել է, որ Կիևին Taurus հրթիռների մատակարարումները կարող են Գերմանիային ներքաշել հակամարտության մեջ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային Taurus թևավոր հրթիռների մատակարարմանը` իր դեմ լինելը բացատրելով մտավախությամբ առ այն, որ Գերմանիան կարող է ներքաշվել հակամարտության մեջ:Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք ոչ մի տեղ չպետք է կապ ունենանք այն թիրախների հետ, որոնց հասնելու է այս համակարգը», - ասել է նա DPA գործակալության կողմից կազմակերպված համաժողովում:
«Եվ այս հստակեցումն անհրաժեշտ է: Ես զարմացած եմ, որ ոմանց նույնիսկ չի հետաքրքրում, որ նրանք չեն էլ մտածում այն մասին, որ դա կարող է որոշակի չափով հանգեցնել պատերազմի մասնակցության այն բանի պատճառով, ինչ մենք անում ենք: Սա վերջնական որոշում է», - հավելել է Շոլցը: