Զելենսկին առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայի զոհերի թիվը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակել է Ռուսաստանի հետ պատերազմում ուկրաինական կողմի զոհերի թիվը:
Ինչպես գրում է The Guardian-ը, նա նշել է, որ զոհվել է 31,000 զինվոր և ասել, որ 2024 թվականը վճռորոշ է լինելու հակամարտության ելքի համար։
Նա հրաժարվել է ասել, թե քանի ուկրաինացի զինծառայող է վիրավորվել՝ ընդգծելով, որ նման մանրամասները կարող են օգնել Մոսկվային, սակայն արևմտյան գնահատականներն Ուկրաինայի զոհերի թվի մասին չափազանց բարձր են: ԱՄՆ պաշտոնյաները ենթադրում են, որ 70,000 զինվոր է սպանվել և 120,000-ը վիրավորվել:
Զելենսկին նշել է, որ ռուսական կողմի զոհերի թիվը կազմում է 180,000 և հավելել, որ վիրավորները 300,000-ից ավելի են:
Ելույթ ունենալով Կիևում՝ Ուկրաինայի նախագահը ասել է, որ հավատում է, որ իր երկիրը կհաղթի՝ չնայած վերջին ռազմական անհաջողություններին: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ արևմտյան զենքերի պակաս կա: